Update Required To play the media you will need to either update your browser to a recent version or update your Flash plugin.
  • Շնորհավոր ծնունդդ, զինվոր (current)
  • Ծառայության ավարտին մնաց (current)
  • Զինվորի առօրյան (current)
  • Զինվորի շնորհավորանքը (current)
  • այլ
    • Վիդեոբլոգ
    • Սիրում եմ քեզ, զինվոր

Սիրում եմ քեզ, զինվոր

7 / Դեկտեմբեր / 2016
Անփորձանք ծառայիր և վերադարձիր: 

Ուզում եմ իմանաս, որ սպասելու եմ քեզ համբերությամբ ու կարոտով

7 / Դեկտեմբեր / 2016
Դժվար է, բայց ուզում եմ իմանաս, որ սպասելու եմ քեզ համբերությամբ ու կարոտով: Լինում են պահեր, երբ ինձ էլ համակում է անզորությունն ու կարոտի թախիծը, բայց բավական է միայն հիշեմ, թե ինչ ոգևորությամբ ես հաճախ ասում՝ ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը, ու ամեն ինչ իր տեղն է ընկնում: Դու հանգիստ ծառայի՛ր, մտածի՛ր միայն հարվածիդ ուժգնության, զենքիդ ու խղճիդ մաքրության մասին, իսկ ես կսպասեմ:

Իմ աղոթքները, քեզ պահապան լինեն զինվորս

5 / Դեկտեմբեր / 2016
Իմ աղոթքները քեզ պահապան լինեն Զինվորս` պաշտպանելով թշնամուց ու անդադար հիշեցնելով, որ ես սպասում եմ քեզ... Նկարը` Արմինեից

Սիրում եմ քեզ, իմ Զինվոր

5 / Դեկտեմբեր / 2016
Սիրում եմ քեզ, իմ զինվոր:Սպասում եմ ..

Շնորհակալ եմ, երկրիս սահմանները պաշտպանելու համար

2 / Դեկտեմբեր / 2016
Դու ծառայում ես հայրենիքին, իսկ ես՝ մեր սիրուն: Դու պաշտպանում ես մեր հայրենիքի սահմանները,իսկ ես զսպում եմ իմ խենթության անսահմանությունը, խլացնում կարոտս ու հպարտությամբ ասում ...՝Շնորհակալ եմ երկրիս սահմանները պաշտպանելու համար

Ես կուզենայի տարրալուծել կարոտն իմ

2 / Դեկտեմբեր / 2016
Ես կուզենայի տարրալուծել կարոտն  իմ,Քո ամոթխած ու կաթոգին ժպիտի մեջ․․․Իմ զինվորին մնաց 50 օր

Դու սպասիր և ես կգամ

30 / Նոյեմբեր / 2016
Նյութը տրամադրեց Աստղ Ադամյանը։

Զիվորին սիրելը հպարտություն է

26 / Նոյեմբեր / 2016

Աղջկա գեղեցիկ և յուրօրինակ սիրո խոստովանությունը

25 / Նոյեմբեր / 2016
 Ամեն անգամ աղոթում եմ քեզ համար Աստծուն, որպեսզի պահպանի քեզ՝ իմ զինվոր:

Սպասում եմ իմ զինվորին

22 / Նոյեմբեր / 2016

Բարի լույս իմ հա՛յ զինվոր... Աղջկա նամակն իր պաշտպանին

20 / Նոյեմբեր / 2016
Ափսոս չեմ կարող հիմա գրկել քեզ, նայել աչքերիդ մեջ ու ասել, որ սիրում եմ քեզ, իմ զինվոր: Գիտեմ, որ քեզ համար էլ հեշտ չի: Երկու տարին շատ երկար ժամանակ ու մեծ փորձություն է սիրող մարդկանց համար: Պայքար ժամանակի, ու տարածության հետ:Իմ զինվոր, ուզում եմ, որ ամբողջ աշխարհն իմանա՝ ես սիրում ու սպասում եմ քեզ: Ընդհամենը քսան ամիս ու դու կողքիս կլինես: Աստված պահապա՛ն քեզ հայ զինվոր: Հպարտ եմ քեզնով:

Անիի նամակը իր ընկերոջը՝ զինվորին

20 / Նոյեմբեր / 2016
Գիշերային լռություն, աշնանային սառը հաճելի օդ, տաք անկողին, մեր սիրած երգերից որեւէ մեկը ու քո մասին հիշողություններ, հեռու, մոտ ու այսպես ամեն գիշեր: Երբ գիտեմ, որ գալդ մոտ է  ուզում եմ ամեն ինչ մոռանալ ու քնել, խաղա~ղ, հանգիստ քնել, սպասում եմ անհամբեր : Շնորհակալ եմ քեզ իմ խաղաղ գիշերների համար: Բարի գիշեր... Իմ Սեր 

Մանեի օրիգինալ խոստովանությունը՝ Համլետ Տոնոյանին

18 / Նոյեմբեր / 2016
Նկարում պատկերված զինվորը, ոչ թե ընկերս է, այլ ամուսինս

Սիրում եմ քեզ իմ քա՛ջ զինվոր

15 / Նոյեմբեր / 2016
Մի հուսահատվիր... Ես քեզ երբեք չեմ լքի: Միայն թե աղաչում եմ՝ վերադարձի՛ր:

Աղջկա գեղեցիկ խոստովանությունը իր զինվորին

10 / Նոյեմբեր / 2016
Ես,ծառայելով մեր սիրուն, հանդիսավոր երդվում եմ. համբերատար սպասել իմ զինվորին, ու նրա համար չխնայել կյանքս:   Դիմանալ բոլոր տեսակի փորձություններին, անվերապահորեն կատարելով զինվորիս ցանկությունները, ու թե դրժեմ երդումս, թող պատժվեմ օրենքի ամբողջ խստությամբ: Երդվում եմ:

Զինվո՛րս, ուղղակի հպարտ եմ քեզնով

5 / Նոյեմբեր / 2016
Զինվո՛րս, ուղղակի հպարտ եմ քեզնով, քո ուժն ու կորովը իմ հպարտություն են… Քո սրտի ամեն զարկը ինձ համար հաճելի ռիթմիկ մեղեդի է: Դու ինձ համար նվեր ես, հայրենիքի համար՝ նույնպես: Շնորհակալ եմ քեզ, ու սպասում եմ քեզ… Շուտ արի, զինվո՜րս

Սիրում եմ քեզ, իմ զինվոր

2 / Նոյեմբեր / 2016
Հավատա՛, ես էլ ունեմ թույլ կողմ, ինչքան ծիծաղելի է, չէ՞, ինձ նման ուժեղ, կամակոր աղջիկը թույլ կողմ ունի: Հա՛-հա՛, ունեմ` դու ես.....Զինվորսսսս

Սիրած աղջկա նամակը իր զինվոր ընկերոջը

9 / Հոկտեմբեր / 2016
Դու անվախ զինվորի կերպար ես, որ կյանքդ երկու տարի ժամկետով կանգնեցրել ես, որ հետո մեծ քայլերով առաջ անցնես այն բոլորից, ովքեր վախեցել են պարտք կատարելուց ու հիմա առաջ են գնում քո ու քո նման քաջերի շնորհիվ: Ես հպարտ եմ,որ հայ եմ ու հպարտ եմ,որ հայ զինվորի ժպիտի առիթ կարող եմ լինել:Մենք զինվորն ենք, դու՝ հայրենիքիս,ես էլ քո:  Բարի ու խաղաղ գիշեր բոլոր զինծառայողներին և անփորձանք ծառայություն:
123
Մեր մասին Գործընկերներ

Նախագիծն իրականացվում է «Անկախության սերունդ» ՀԿ կողմից
«Անկախության սերունդ» հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 1997թ.-ին։ «Անկախության սերունդ» ՀԿ գործունեության նպատակն է հայրենասիրական, գիտական, կրթական, մշակութային, սպորտային, տեղեկատվական և այլ ծրագրերի միջոցով նպաստել ազգային արժեքների պահպանմանը, հասարակության տեղեկացվածության աստիճանի բարձրացմանը, սոցիալ-իրավական պաշտպանվածությունը և քաղաքացիական հասարակության ձևավորումը խթանող հաստատությունների կայացմանը, ծրագրերի և միջոցառումների կազմակերպմանն ու իրականացմանը։
Հետադարձ կապ

+374 93 501174
+374 96 501174
[email protected]
Հասցե՝ ՀՀ, Երևան, 0010, Խանջյան 13ա
Մենք` FaceBook.com -ում
2014 - 2025 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: Haykakanbanak.Zinfm.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է: